Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն` 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորի դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



