Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն` 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորի դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



