Բարսելոնում 17 վիրավորներ ծանր վիճակում են
INTERNATIONAL NEWS17 վիրավորներ Բարսելոնում ահաբեկչութունից հետո ծանր վիճակում են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բարսելոնում ահաբեկչության հետեւանքով 26 ֆրանսիացի է տուժել, նրանցից 11-ը ծանր վիճակում են։ Նախատեսվում է, որ օրվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բարսելոն կայցելի։
Հինգշաբթի Բարսելոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ Ռամբլա փողոցի շրջանում։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն է անվանել, պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Կատալոնիայի իշխանությունները հաստատել են 13 մարդու զոհվելու փաստը։ Ավելի քան 100 մարդ տուժել է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



