Բարսելոնում 17 վիրավորներ ծանր վիճակում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ17 վիրավորներ Բարսելոնում ահաբեկչութունից հետո ծանր վիճակում են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բարսելոնում ահաբեկչության հետեւանքով 26 ֆրանսիացի է տուժել, նրանցից 11-ը ծանր վիճակում են։ Նախատեսվում է, որ օրվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բարսելոն կայցելի։
Հինգշաբթի Բարսելոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ Ռամբլա փողոցի շրջանում։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն է անվանել, պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Կատալոնիայի իշխանությունները հաստատել են 13 մարդու զոհվելու փաստը։ Ավելի քան 100 մարդ տուժել է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



