«Իսլամական պետությունը» ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Այս մասին հաղորդում է իսլամիստների հրապարակումներին հետևող SITE Intel Group մոնիթորինգային խմբի թվիթերյան էջը՝ նշելով, որ այդ լուրը տարածել է ԻՊ-ին ենթակա լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսի վարորդը վրաերթ է իրականացրել Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել է, 80-ը՝ վիրավորվել: Վարորդի ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Եվս մեկ կասկածյալի հաջողվել է ձերբակալել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



