«Իսլամական պետությունը» ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Այս մասին հաղորդում է իսլամիստների հրապարակումներին հետևող SITE Intel Group մոնիթորինգային խմբի թվիթերյան էջը՝ նշելով, որ այդ լուրը տարածել է ԻՊ-ին ենթակա լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսի վարորդը վրաերթ է իրականացրել Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել է, 80-ը՝ վիրավորվել: Վարորդի ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Եվս մեկ կասկածյալի հաջողվել է ձերբակալել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



