Զիդան. Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում
SPORTԻսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնային» 2:0 հաշվով հաղթելուց եւ տիտղոսը նվաճելուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանին է մատուցել իր թիմի բոլոր խաղացողներին:
«Այս խաղում բոլորն էին լավ խաղում, միայն Ասենսիոյին առանձնացնել պետք չէ: Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը եւ նվաճեցինք երկու սուպերգավաթներ: Այս հանդիպման առաջին կեսը շատ դիտարժան ստացվեց: Ընդմիջումից հետո մրցակիցը խնդիրներ ստեղծեց, բայց մենք ուրախ ենք այս արդյունքին:
Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում: Մեզ սպասվում է ծանր մրցաշրջան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)
Մարկո Ասենսիո, 4, Քարիմ Բենզեմա, 39
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



