Զիդան. Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում
ՍՊՈՐՏԻսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնային» 2:0 հաշվով հաղթելուց եւ տիտղոսը նվաճելուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանին է մատուցել իր թիմի բոլոր խաղացողներին:
«Այս խաղում բոլորն էին լավ խաղում, միայն Ասենսիոյին առանձնացնել պետք չէ: Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը եւ նվաճեցինք երկու սուպերգավաթներ: Այս հանդիպման առաջին կեսը շատ դիտարժան ստացվեց: Ընդմիջումից հետո մրցակիցը խնդիրներ ստեղծեց, բայց մենք ուրախ ենք այս արդյունքին:
Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում: Մեզ սպասվում է ծանր մրցաշրջան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)
Մարկո Ասենսիո, 4, Քարիմ Բենզեմա, 39
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



