Իսպանիայի ափերի մոտ 340 ներգաղթյալ է փրկվել
INTERNATIONAL NEWSԾովով Աֆրիկայից Իսպանիա հասնել փորձող մոտ 340 մարդ է փրկվել այսօր: Այդ մասին հայտնում է Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօրվա ընթացքում փրկվածների ընդհանուր թիվը 339 է: Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- ասված է Twitter-ում ծառայության հրապարակած հայտարարությունում:
Ականատեսների տվյալներով՝ նրանք ժամանել են Իսպանիա չորս նավերով:
2017 թվականի սկզբից ի վեր Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվը կրկնակի աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին անցած շաբաթ հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն: Հունվարից հունիս ընկած ժամանակատվածում երկիր է ժամանել 10.751 ներգաղթյալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



