Իսպանիայի ափերի մոտ 340 ներգաղթյալ է փրկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾովով Աֆրիկայից Իսպանիա հասնել փորձող մոտ 340 մարդ է փրկվել այսօր: Այդ մասին հայտնում է Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօրվա ընթացքում փրկվածների ընդհանուր թիվը 339 է: Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- ասված է Twitter-ում ծառայության հրապարակած հայտարարությունում:
Ականատեսների տվյալներով՝ նրանք ժամանել են Իսպանիա չորս նավերով:
2017 թվականի սկզբից ի վեր Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվը կրկնակի աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին անցած շաբաթ հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն: Հունվարից հունիս ընկած ժամանակատվածում երկիր է ժամանել 10.751 ներգաղթյալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



