Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու խաղի գնահատականը
SPORTWhoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում:
Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 41 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80.5 տոկոսը: 24-ամյա ֆուտբոլիստը երկուական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, գնդակ խլելիս եւ գրոհներ կասեցնելիս: Հարոյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ չեն խախտել:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.79 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում լավագույնը եղել է վրացի կիսապաշտպան Գեորգի Չանտուրիան՝ 7.69:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



