Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու խաղի գնահատականը
ՍՊՈՐՏWhoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում:
Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 41 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80.5 տոկոսը: 24-ամյա ֆուտբոլիստը երկուական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, գնդակ խլելիս եւ գրոհներ կասեցնելիս: Հարոյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ չեն խախտել:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.79 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում լավագույնը եղել է վրացի կիսապաշտպան Գեորգի Չանտուրիան՝ 7.69:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



