Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը
INTERNATIONAL NEWSԶինված ավազակախմբերն օգոստոսի 15-ին հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Հալեպի ոստիկանապետ Իսամ Աշ-Շիլլին: Եվս 9 բնակիչ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեռևս հայտնի չէ, թե ահաբեկիչները որ խմբավորմանն են անդամակցում:
«Հալեպի արևմուտքում գտնվող զինված խմբավորումները խախտելով հրադադարը՝ հրթիռակոծել են բնակեցված Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխա, ևս 9-ը ստացել են վնասվածքներ»,- ասել է Աշ-Շիլլին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



