Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինված ավազակախմբերն օգոստոսի 15-ին հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Հալեպի ոստիկանապետ Իսամ Աշ-Շիլլին: Եվս 9 բնակիչ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեռևս հայտնի չէ, թե ահաբեկիչները որ խմբավորմանն են անդամակցում:
«Հալեպի արևմուտքում գտնվող զինված խմբավորումները խախտելով հրադադարը՝ հրթիռակոծել են բնակեցված Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխա, ևս 9-ը ստացել են վնասվածքներ»,- ասել է Աշ-Շիլլին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



