Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հետ կապված որոշ հարցեր:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր ցանկությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի խաղաղությանն ու կայունությանն ուղված քաղաքական լուծումների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված երիտասարդ ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոյին, Մակրոնը հույս է հայտնել, որ նա հնարավորինս շուտ կազատվի և Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն կունենա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



