Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հետ կապված որոշ հարցեր:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր ցանկությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի խաղաղությանն ու կայունությանն ուղված քաղաքական լուծումների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված երիտասարդ ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոյին, Մակրոնը հույս է հայտնել, որ նա հնարավորինս շուտ կազատվի և Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն կունենա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



