Մոսկվայի «Արարատը» բանակցում է Ալեքսանդր Գրիգորյանի հետ
SPORTՄոսկվայի «Արարատում» հաստատել են, որ բանակցում են Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանի հետ:
«Այո, ակումբին հետաքրքիր է այդ մասնագետը: Նա այցելել է ակումբի գրասենյակ»,- championat.com-ին ասել է «Արարատի» փոխնախագահներից Անդրանիկ Քերոպյանը:
Ալեքսանդր Գրիգորյանն ու «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը բանակցությունների նպատակով մեկնել են Ռիգա:
Ընտանեկան հանգամանքների պատճառով «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Սերգեյ Բուլատովին այժմ փոխարինում է պաշտոնակատար Արկադի Իմրեկովը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



