Մոսկվայի «Արարատը» բանակցում է Ալեքսանդր Գրիգորյանի հետ
ՍՊՈՐՏՄոսկվայի «Արարատում» հաստատել են, որ բանակցում են Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանի հետ:
«Այո, ակումբին հետաքրքիր է այդ մասնագետը: Նա այցելել է ակումբի գրասենյակ»,- championat.com-ին ասել է «Արարատի» փոխնախագահներից Անդրանիկ Քերոպյանը:
Ալեքսանդր Գրիգորյանն ու «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը բանակցությունների նպատակով մեկնել են Ռիգա:
Ընտանեկան հանգամանքների պատճառով «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Սերգեյ Բուլատովին այժմ փոխարինում է պաշտոնակատար Արկադի Իմրեկովը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



