Ստամբուլում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացրած ԻՊ անդամ
INTERNATIONAL NEWSՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ձերբակալված ԻՊ անդամի նկատմամբ հետախուզում էր հայտարարել նաև Ֆրանսիայի ոստիկանությունը:
Ինչպես պարզել է թուրքական ոստիկանությունը, ԻՊ ներկայացուցիչը Թուրքիա էր եկել ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով:
Ձերբակալված Մեհդի Ա.-ն Բելգիայի քաղաքացի է, ով 2014թ. կնոջ և երեխայի հետ Բելգիայից տեղափոխվել է Սիրիա և դարձել ԻՊ ահաբեկիչ:
Նախքան ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու նպատակով Ստամբուլ գալը՝ Մեհդի Ա.-ն կնոջը և երեխային կրկին ուղարկել է Բելգիա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



