Ստամբուլում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացրած ԻՊ անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ձերբակալված ԻՊ անդամի նկատմամբ հետախուզում էր հայտարարել նաև Ֆրանսիայի ոստիկանությունը:
Ինչպես պարզել է թուրքական ոստիկանությունը, ԻՊ ներկայացուցիչը Թուրքիա էր եկել ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով:
Ձերբակալված Մեհդի Ա.-ն Բելգիայի քաղաքացի է, ով 2014թ. կնոջ և երեխայի հետ Բելգիայից տեղափոխվել է Սիրիա և դարձել ԻՊ ահաբեկիչ:
Նախքան ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու նպատակով Ստամբուլ գալը՝ Մեհդի Ա.-ն կնոջը և երեխային կրկին ուղարկել է Բելգիա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



