ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ 76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում: Ինքնաթիռը Հայաստանում կմասնակցի հրդեհաշիջման աշխատանքներին:
Ինչպես ավելի հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



