ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ 76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում: Ինքնաթիռը Հայաստանում կմասնակցի հրդեհաշիջման աշխատանքներին:
Ինչպես ավելի հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



