Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցեր
POLITICSՀՀ վարչապետ Կարեն ԿարապետյաննԱստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



