Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն ԿարապետյաննԱստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



