Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են աղբանոցում ողջ-ողջ թաղված նորածնին
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական աղբամանում լքված նորածնին: Ինչպես հայտնում են Life.ru-ն, ծնողները փոքրիկին ողջ-ողջ թաղել էին աղբանոցում: Երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Երեխային հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք ապշել էին աղբանոցից դուրս բերելով մերկ երեխային: Նրանց խոսքով՝ փոքրիկի գլխի վրա կտրվածք է եղել, իսկ նրա կողքին հայտնաբերվել են ընկերքի մնացորդներ: Ոստիկանները դեպքի վայր ժամանելով խուզարկել են մոտակա տունը, որը դատարկ է եղել: Այժմ նրանք փորձում են պարզել՝ արդյոք որևէ կապ ունե՞ն տան սեփականատերերը երեխայի հետ, թե ոչ:

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



