Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են աղբանոցում ողջ-ողջ թաղված նորածնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական աղբամանում լքված նորածնին: Ինչպես հայտնում են Life.ru-ն, ծնողները փոքրիկին ողջ-ողջ թաղել էին աղբանոցում: Երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Երեխային հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք ապշել էին աղբանոցից դուրս բերելով մերկ երեխային: Նրանց խոսքով՝ փոքրիկի գլխի վրա կտրվածք է եղել, իսկ նրա կողքին հայտնաբերվել են ընկերքի մնացորդներ: Ոստիկանները դեպքի վայր ժամանելով խուզարկել են մոտակա տունը, որը դատարկ է եղել: Այժմ նրանք փորձում են պարզել՝ արդյոք որևէ կապ ունե՞ն տան սեփականատերերը երեխայի հետ, թե ոչ:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



