Բարսելոնի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
INTERNATIONAL NEWSԲարսելոնի մի քանի հարյուր բնակիչներ զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ Բարսելոնետա շրջանում, փոխանցում է BBC-ն։
Ակցիայի մասնակիցները կախել են «Մենք զբոսաշրջիկներ չենք ցանկանում», «Դադարեցրե՛ք զանգվածային զբոսաշրջությունը» եւ այլ գրություններով պաստառներ։ Ակցիան կազմակերպել են Բարսելոնետա շրջանի բնակիչները, նրանց միացել են նաեւ Կատալոնիայի մայրաքաղաքի այլ շրջանների բնակիչներ։
Բարսելոնետա շրջանը զբոսաշրջիկների կուտակման հիմնական վայրերից է։ Բարսելոնի բնակիչներ դժգոհ են նրանց վարքագծից, ինչպես նաեւ նրանից, որ զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով քաղաքում թանկանում է բնակարանների վարձավճարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



