Բարսելոնի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնի մի քանի հարյուր բնակիչներ զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ Բարսելոնետա շրջանում, փոխանցում է BBC-ն։
Ակցիայի մասնակիցները կախել են «Մենք զբոսաշրջիկներ չենք ցանկանում», «Դադարեցրե՛ք զանգվածային զբոսաշրջությունը» եւ այլ գրություններով պաստառներ։ Ակցիան կազմակերպել են Բարսելոնետա շրջանի բնակիչները, նրանց միացել են նաեւ Կատալոնիայի մայրաքաղաքի այլ շրջանների բնակիչներ։
Բարսելոնետա շրջանը զբոսաշրջիկների կուտակման հիմնական վայրերից է։ Բարսելոնի բնակիչներ դժգոհ են նրանց վարքագծից, ինչպես նաեւ նրանից, որ զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով քաղաքում թանկանում է բնակարանների վարձավճարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



