Թուրքիայում ձերբակալվել է Աթաթուրքի արձանը վնասած անձը
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը վնասած տղամարդը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հատուկ քննչական աշխատանք է իրականացնում: Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել էր Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



