Թուրքիայում ձերբակալվել է Աթաթուրքի արձանը վնասած անձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը վնասած տղամարդը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հատուկ քննչական աշխատանք է իրականացնում: Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել էր Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



