Այս խնդիրը վերջապես լուծված է․ Ահա, թե ինչպե՞ս քնել շոգ եղանակին, եթե դուք չունեք օդորակիչ
LIFE
1. Բացեք ննջարանի դուռը
Որպեսզի սենյակը հովանա, պարտադիտ պայման է օդի շրջանառությունը։ Դրա համար քնելուց առաջ բաց թողեք ննջարանի դուռը։ Կարող եք նաև միացնել հովացուցիչը։
2. Մի կերեք ծանրամարս ուտելիքներ
Այն, ինչ մենք ուտում ենք օրվա ընթացքում՝ ազդում է քնի որակի վրա։ Դրա համար հատկապես շոգ օրերին ընտրեք թեթև սնունդ, որպեսզի օրգանիզմը ավելորդ էներգիա չկորցնի սնունդը մարսելու համար։
3. Դրեք սպիտակեղենը սառնարանում
Կարող եք նաև շշով ջուր, կամ երեխաների համար փափուկ խաղալիքը դնել սառնարանում։ Իմաստը կայանում է նրանում, որպեսզի սառեցնեք այն անկողինը որտեղ քնում եք։ Օրինակ կարող եք ոչ երկար ժամանակով սավանը կամ վերմակը դնել սառնարանում։ Սակայն պետք չէ շատ թողնել դրանք սառնարանում, այն կարող է վնասել ներքնակը։
4. Ընդունեք սառը ցնցուղ
Որպեսզի հանգիստ քնեք, պետք է իջեցնել մարմնի ջերմաստիճանը։ Դրա համար ընդունեք սառը ցնցուղ։ Այս գործընթացի շնորհիվ դուք նաև կազատվեք օրվա ընթացքում առաջացած քրտնքից և մաշկի յուղոտվատությունից։
5. Խմեք սառը ըմպելիք, քնից մեկ ժամ առաջ
Ինչպես սառը ցնցուղը, զովացնող ըմպելիքները սառույցով օգնում են իջեցնել մարմնի ջերմաստիճանը։ Սակայն մի խմեք ալկոհոլ կամ ըմպելիք որը պարունակում է կոֆեին, քանի որ դրանք ձեր քունը խանգարում։
6. Քնեք առանց հագուստի
Այդպես օրգանիզմին ավելի հեշտ կլինի հովանալ։ Եթե չեք կարող քնել ամբողջովին մերկ, ուրեմն ընտրեք իրեր 100%-անոց բամբակից։ Այն թույլ է տալիս մաշկին շնչել և հեռացնում է դրանից խոնավությունը։




















































