Չինաստանի հյուսիս-արեւելքում ավելի քան 700 մարդու են տարհանել ամբարտակի փլուզման պատճառով
INTERNATIONAL NEWSՉինաստանի Հունան նահանգում ամբարտակի փլուզման հետեւանքով տարհանվել են Յուզյան շրջանի գյուղերից մեկի ավելի քան 700 բնակիչները, հայտնում է «Սինհուան»։
Նշում են, որ ամբարտակը փլուզվել է տեւական հորդառատ անձրեւների ու դրանց հետեւանքով առաջացած սողանքների պատճառով։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ սողանքները խցանումներ են առաջացրել ամբարտակի ջրատարներում, իսկ ջրի ուժեղ հոսքի պատճառով ամբարտակի պատը քանդվել է։
Բնակավայրի տասնյակ տներ են ջրի տակ անցել։ Օպերատիվ տարհանման շնորհիվ զոհերից ու տուժածներից հաջողվել է խուսափել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



