Չինաստանի հյուսիս-արեւելքում ավելի քան 700 մարդու են տարհանել ամբարտակի փլուզման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Հունան նահանգում ամբարտակի փլուզման հետեւանքով տարհանվել են Յուզյան շրջանի գյուղերից մեկի ավելի քան 700 բնակիչները, հայտնում է «Սինհուան»։
Նշում են, որ ամբարտակը փլուզվել է տեւական հորդառատ անձրեւների ու դրանց հետեւանքով առաջացած սողանքների պատճառով։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ սողանքները խցանումներ են առաջացրել ամբարտակի ջրատարներում, իսկ ջրի ուժեղ հոսքի պատճառով ամբարտակի պատը քանդվել է։
Բնակավայրի տասնյակ տներ են ջրի տակ անցել։ Օպերատիվ տարհանման շնորհիվ զոհերից ու տուժածներից հաջողվել է խուսափել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



