Ֆրանսիացին կես տարվա բանտարկության Է դատապարտվել իր շանը ծեծելու համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության Է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել Է իր շանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտնել Է Parisien թերթը:
Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել Էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չԷր սահմանվել:
Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում Էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին:
Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել:
Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



