Ֆրանսիացին կես տարվա բանտարկության Է դատապարտվել իր շանը ծեծելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության Է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել Է իր շանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտնել Է Parisien թերթը:
Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել Էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չԷր սահմանվել:
Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում Էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին:
Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել:
Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



