Ասադը տեղեկացրել է Պուտինին կառավարական զորքերի ծրագրերի մասին
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում տիրող իրավիճակի և կառավարական զորքերի ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վլադիմիր Պուտինը սիրիացի գործընկերոջից տեղեկացել է Սիրիայում գործերի վիճակի ու հետագա պլանների մասին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյալ հարցեր:
Սիրիացի առաջնորդի ու Ռուսաստանի նախագահի բանակցությունները կայացել են նեղ և ընդլայնված կազմերով՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



