Ասադը տեղեկացրել է Պուտինին կառավարական զորքերի ծրագրերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում տիրող իրավիճակի և կառավարական զորքերի ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վլադիմիր Պուտինը սիրիացի գործընկերոջից տեղեկացել է Սիրիայում գործերի վիճակի ու հետագա պլանների մասին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյալ հարցեր:
Սիրիացի առաջնորդի ու Ռուսաստանի նախագահի բանակցությունները կայացել են նեղ և ընդլայնված կազմերով՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



