Խորհուրդներ 40 տարեկան կանանց` երիտասարդ տեսք ունենալու համար
LIFE
Ինչպես Կոկո Շանելն էր ասում. «Եթե կինը 30 տարեկանում գեղեցիկ չի, ուրեմն նշանակում է, որ նա հիմար է»։ Մեր օրերում 40-ամյա կինը հրաժարվում է ծերանալ։ Շատերը կարծում են, որ Ջենիֆեր Լոպեսը 48 տարեկանում ավելին լավ տեսք ունի, քան՝ 28-ում։ Կենսաբանական տարիքը մեր օրերում ոչինչ չի նշանակում։
Իսկ ի՞նչ անել, որպեսզի 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենաք։
Քաշ։ Ավելորդ քաշը կնոջը ավելի է մեծացնում, քան մաշկը։
Կեցվածք, սա կարծես թե թվում է հեշտ գործ, սակայն դա այդպես չէ։ Միայն թեթև քայլվածքը և ուղիղ մեջքը կօգնեն ավելի երիտասարդ տեսք ունենալուն։
Աչքերը չպետք է սմոքի քսել կամ աղեղներ անել։ Եթե ուզում եք շեշտ կատարել աչքերի վրա, ապա ավելի լավ է ուշադրությունը սևեռել թարթիչների վրա։
Շրթուքներ։ Կարմիր ու մուգ գույները մեծացնում են։ Վարդագույնը, բաց գույնի փայլերը Ձեզ կօգնեն այդ հարցում։
Թեթև և էլեգանտ հագուստներ կրեք և մի մոռացեք կրունկների և սպորտային կոշիկների մասին, դրանք ավելի երիտասարդ տեսք են տալիս։
Սննդակարգում պետք է ներառել Օմեգա-3, վիտամիններ, կտավատի սերմ, ինչպես նաև գինի, որն ավելի լավ է անդրադառնում կնոջ արտաքին տեսքի վրա, քան յուրաքանչյուր ներարկում։




















































