Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին
POLITICSՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք:
«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձևի զարգացման և տարածման գործում:
Ձեր փայլուն մրցելույթները Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում: Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



