Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք:
«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձևի զարգացման և տարածման գործում:
Ձեր փայլուն մրցելույթները Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում: Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



