Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր
SPORTԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցավեճն ավարտվեց 19-րդ քայլում:
Նախավերջին տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավորով: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով ու հետ է կես միավորով:
Վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



