Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր
ՍՊՈՐՏԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցավեճն ավարտվեց 19-րդ քայլում:
Նախավերջին տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավորով: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով ու հետ է կես միավորով:
Վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



