Հռոմի պապը բելգիացիներին կոչ է արել հրաժարվել էվթանազիայից
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է կաթոլիկ բարեգործական կազմակերպություններին դադարեցնել իրենց պատկանող հոգեբուժական կլինիկաներում էվթանազիա առաջարկելը, հայտնում է AP-ն։
Մայիսին «Գթասրտության եղբայրներ» կազմակերպությունը հայտնել էր, որ Բելգիայում իր 15 հոգեբուժական հիվանդանոցներում կթույլատրի էվթանազիա։ Կազմակերպության հայտարարության մեջ նշած էր, որ էվթանազիան կիրառվելու է միայն «բուժման ողջամիտ այլընտրանքների բացակայության» դեպքում ու նման խնդրանքները զգուշավորությամբ են քննարկվելու։
Վատիկանի ներկայացուցիչը հայտնել է, որ Հռոմի պապը բելգիացիներին խնդրել է հրաժարվել էվթանազիայից։ Սուրբ գահը սկսել է հետաքննություն՝ կազմակերպության վերոնշյալ որոշման դեմ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



