Հռոմի պապը բելգիացիներին կոչ է արել հրաժարվել էվթանազիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է կաթոլիկ բարեգործական կազմակերպություններին դադարեցնել իրենց պատկանող հոգեբուժական կլինիկաներում էվթանազիա առաջարկելը, հայտնում է AP-ն։
Մայիսին «Գթասրտության եղբայրներ» կազմակերպությունը հայտնել էր, որ Բելգիայում իր 15 հոգեբուժական հիվանդանոցներում կթույլատրի էվթանազիա։ Կազմակերպության հայտարարության մեջ նշած էր, որ էվթանազիան կիրառվելու է միայն «բուժման ողջամիտ այլընտրանքների բացակայության» դեպքում ու նման խնդրանքները զգուշավորությամբ են քննարկվելու։
Վատիկանի ներկայացուցիչը հայտնել է, որ Հռոմի պապը բելգիացիներին խնդրել է հրաժարվել էվթանազիայից։ Սուրբ գահը սկսել է հետաքննություն՝ կազմակերպության վերոնշյալ որոշման դեմ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



