Yerevan, 12.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչու չի կարելի երկար նայել հայելու մեջ

LIFE

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր առնչություն է ունենում մեր կենցաղի համար այդքան սովորական դարձած հայելիների հետ, ու քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ ազդեցություն են մեզ վրա թողնում հայելիները, և ինչ է կատարվում, եթե երկար նայում ենք հայելու մեջ։

Կան հազարավոր նախապաշարմունքներ, հավատալիքներ ու միստիկ պատմություններ՝ կապված առեղծվածային այս իրի հետ։ Դրա հարթ ու արտացոլող մակերևույթը գայթակղում էր հնադարյան պաշտամունքների քրմերին, փիլիսոփաների ու գիտնականների, իսկ կախարդներն օգտագործում էին հայելիներն իրենց կախարդություններում։

Ինչու չի կարելի երկար նայել հայելու մեջ

Այս իրի հետ կապված կան բազմաթիվ հավատալիքներ, որոնք հստակորեն բացահայտում են, թե ինչ կլինի, եթե երկար նայես հայելու մեջ։ Ըստ որոշ վարկածների՝ դա կարող է բերել վաղաժամ ծերացման, իսկ այլոք պնդում են, որ հայելին կլանում է մեր կենսական էներգիան ու քայքայում է մեր պաշտպանիչ աուրան։ Բանն այն է, որ հայելային մակերևույթն ունի ոչ միայն արտացոլելու, այլ նաև էներգետիկա կուտակելու հատկություն, ու միշտ չէ, որ այդ էներգետիկան դրական է։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ սրբել Ձեր տան հայելիները։

Գոյություն ունեն նաև որոշակի կանոններ՝ կապված տան հայելիների ձևի, չափերի ու գտնվելու տեղի հետ։ Դրական էներգետիկա ստանալու համար հայելին պետք է լինի կլոր կամ էլ օվալաձև, ու դրա չափերը պետք է հարմար լինեն ընտանիքի բոլոր անդմաներին։ Այսինքն՝ նրանց ամբողջական արտացոլանքը պետք է երևա հայելու մեջ։ Բացի դրանից, պետք է իմանալ, որ հյուրասենյակում, խոհանոցում ու միջանցքում գտնվող հայելիները կարող են դառնալ դրական էներգետիկայի աղբյուր, իսկ զուգարանի ու ննջարանի հայելին՝ ընդհակառակը։

Հին ժամանակներում հայելու մեջ երկար նայելը նույնիսկ մեղք էր համարվում, քանզի կար սնահավատություն, որ այն մաս-մաս գողանում է մեր հոգու մասնիկները, ու դա հատկապես վերաբերվում էր կանանց, ովքեր սիրում էին զմայլվել իրենք իրենցով։ Համարվում էր, որ նման կանանց հոգին կարող է ամբողջովին անցնել հայելու մյուս կողմն ու մահանալ այնտեղ։ Մեր նախնիները համարում էին, որ հայելու մեջ բնակվում են մեր երկրորդ «Եսերը», ու հենց դրա համար է համարվում, որ հայելին կոտրելը վատ նշան է, քանի որ, կոտրելով այն, դու կոտրում ես քո հոգու մի մասը։

Հայելու մեջ նայելիս հատկապես չի կարելի նայել ուղիղ աչքերիդ, քանի որ դա բերում է էներգիայի հսկայական կորստի։ Ամերիկացի գիտնականները նույնիսկ փորձարկում են արել ու մարդկանց հանձնարարել են երկար ժամանակ ուսումնասիրել իրենց արտացոլանքը հայելու մեջ։ Արդյունքները պարզապես ցնցող էին, արդեն երեք րոպե հետո մարդը սկսում էր լուրջ հոգնածություն զգալ, իսկ որքան ավելի երկար էր նա նայում իր արտացոլանքին, այնքան ավելի շատ էներգիա էր կորցնում, ավելին՝ որոշ դեպքերում դա սկսում էր ազդել նաև հիշողության վրա։

Այսինքն, կարելի է ասել, որ հայելիներն իսկական էներգետիկ վամպիրներ կարող են լինել, եթե չկարողանաք դրանք ճիշտ օգտագործել։ Չի կարելի հայելու մեջ նայել, երբ հիվանդ ես ու դժբախտ, որովհետև հայելին հիշում է նաև մեր էմոցիաները և հետագայում կարող է այդ կուտակած բացասական լիցքը մեր իսկ վրա կրակել։ 

Ինչպե՞ս ճիշտ նայել հայելու մեջ, որպեսզի չվնասվենք

Իհարկե, վերոնշյալը հետաքրքիր է ու գուցե մի քիչ վախեցնող, բայց ժամանակակից կինն այնպես է կառուցված, որ նա պարզապես չի կարող առանց հայելու։ Նա միշտ պետք է իր աչքերով տեսնի, որ լավ տեսք ունի, իսկ դա առանց հայելու անելը բավականին դժվար բան է։ Ուստի, որպեսզի ինքնաբերաբար չսկսենք կլանել հայելու բացասական լիցքերը, դրան պետք է մոտենալ ժպտալով ու անպայմանորեն հավատալով, որ Դուք ամենահմայիչ ու գայթակղիչ կինն եք, և եթե Դուք դա անեք պարբերաբար ու հետևողականորեն, շուտով հայելին ինքը կսկսի հաստատել դա։ Եվ երբ Դուք «ընկերանաք» Ձեր հայելու հետ, այդ պահից կարող եք չվախենալ դրա մեջ երկար նայելուց։

UBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming