Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ջուրը, գազը, իսկ հետո էլ՝ հոսանքը

SOCIETY

Ֆրանսիական «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իրականացնում է խմելու ջրի սպասարկումը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կդիմի համապատասխան մարմնին, խմելու ջրի մեկ խորանարդը 14 և ավելի դրամով թանկացնելու համար:

Սա տրամաբանական էր, որ այդպես լինելու է: Չգիտես ինչպես, բայց միշտ ստացվում է, որ ցանկացած օտար սպասարկող, երբ հայտնվում է Հայաստանում, սկզբից մեծ խոստումներ է տալիս ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքները զարգացնելու մասին: Իսկ հետո, անմեղ հայացքով նայում և տեղեկացնում է, որ գիտե՞ք, մենք սխալ էինք հաշվարկել ու եթե ուզում եք ունենալ կատարյալ համակարգ, պետք է այսինչ ծառայությունը թանկացնենք: Եկեք ընդունենք, որ ջուրը դա գազ չէ: Մենք այն չենք ստանում երրորդ երկրից: Իսկ Հայաստանն էլ, խմելու ջրի պաշարներով վերջին տեղում չէ: Ավելին, այնքան քաղցրահամ ջուր ունենք, որ կարող է ոչ միայն մեզ բավարարել, այլ նաև հարևաններին: Դա իհարկե շատ լավ հասկանում են նաև ներդրումներ անող կազմակերպությունները: Սակայն միշտ էլ, հանրությունից թաքուն է պահվել, թե ինչ գործընթացների արդյունքում է կոնկրետ կազմակերպությունը ծառայություն իրականացնում Հայաստանում: Իսկ քանի որ գործարքները մութ են, օտարների լեզուներն էլ համապատասխանաբար երկար են: Ուստի զարմանալի չի լինի, եթե այս անգամ էլ, մեր սիրելի իշխանությունները չկարողանան մերժել, իսկ իրենց ընտրած 10000-անոց էլեկտորատին խնդրեն ըմբռնումով մոտենալ: Ջրի թեման այսքանով չի սպառվում: Տնտեսագիտության դասընթացից ես գիտեմ, որ սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնողը, պետք է շահագրգիռ լինի իր ծառայությունը հասցնել սպառողին: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, նոր ջրագիծ անցկացնելու համար, սպառողից պահանջում է մեկ մետրի դիմաց 50.000 դրամ: Այսպեսի ծիծաղելի իրավիճակ:

Շուտով հերթը կհասնի նաև գազին: Իսկ սա արդեն աբսուրդի ժանրից է: Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ սահմանին ռուսական գազն էժանանում է: Բայց չգիտես ինչ հանելուկային պայմաններում, մենք ՝  սպառողներս այն չենք զգում: Ավելին, ամեն երրորդ միջին կարգի չինովնիկ, ռուսական կողմից չի զլանում հիշեցնել, որ իրենք ավելի շատ են մտահոգ Հայաստանի քաղաքացիների համար, քան այդ երկրի իշխանությունները: Արդեն թվում է, թե նրանք ճիշտ են: Իսկ իմպոտենտ իշխանության պայմաններում, երբ հնարավոր չէ Իրանից այնպիսի ծավալով գազի նոր գիծ բերել Հայաստան, որը մցունակ կդառնա ռուսական գազին ու գինը կիջնի, մեզ մնում է հեկեկալ ամեն ամսվա վերջում՝ կոմունալների ցուցակը տեսնելիս: Իսկ գազալցակայան ունեցող օլիգարխները, նույն գումարն են վճարում մեկ գազալցակայանի համար, ինչ մենք ՝  շարքային քաղաքացիներս:

Գանք ՀԷՑին: Հիշում ե՞ք, Սամվել Կարապետյանն ինչ դժկամությամբ գնեց ՀԷՑ-ը: Մարդուն համոզեցին շատ երկար, որ կատարի այդ ազգանվեր գործը: Կատարեց: Իսկ հիմա, ՀԷՑ-ը, որպես գրավ դրել են վարկի տակ: Լավ են արել: Ասեմ ավելին, շուտով կասեն, որ ենթակառուցվածքները զարգացնելու համար, մեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի գինը մի քիչ թանկանա: Շատ չնչին՝ 5-10 դրամ: Սա նույն տիպական վիճակն է, ինչ ջրի խնդիրը: Ատոմակայան ունեցող ու բազմաթիվ ՀԷԿ-երով հարուստ Հայաստանում, Հայաստանի բնակիչը լույսին ավելի շատ գումար է տալիս քան լույս չարտադրող հարևան Վրաստանը: Ի դեպ, պարզապես հիշեցի: Էլեկտրիկ Երևանի ժամանակ, ելնելով ազգային զարթոնքի իրավիճակից, ցուցարարներին զարմանալի պատահականությամբ պիցցա էր բաժանում Տաշիր պիցցան: Ինչպիսի ազգանվեր գործունեություն:

Ընտրել եք, վայելեք ընկերներ ու հանկարծ չլսեմ, եթե հանկարծ բողոքեք:

Ատոմ Ոսկանյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League