Դատախազությունը հետաքննություն է սկսել Փարիզի մերձակայքում զինծառայողների վրա հարձակումից հետո
INTERNATIONAL NEWSՓարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում զինծառայողներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Չորեքշաբթի առավոտյան մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Sentinelle գործողությանը մասնակցող զինծառայողներին, որոնք Լեւալուա Պերեում դուրս էին գալիս զորանոցներից։ 6 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոմեքենայի վարորդն անհայտացել է դեպքի վայրից։
Լեւալուա Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին հայտարարել է, որ միջադեպն «անկասկած ծրագրված ակտ է»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



