Դատախազությունը հետաքննություն է սկսել Փարիզի մերձակայքում զինծառայողների վրա հարձակումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում զինծառայողներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Չորեքշաբթի առավոտյան մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Sentinelle գործողությանը մասնակցող զինծառայողներին, որոնք Լեւալուա Պերեում դուրս էին գալիս զորանոցներից։ 6 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոմեքենայի վարորդն անհայտացել է դեպքի վայրից։
Լեւալուա Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին հայտարարել է, որ միջադեպն «անկասկած ծրագրված ակտ է»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



