Վթար Մաշտոցի պողոտայում. կա 3 վիրավոր
SOCIETYԵրևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 81 CO 081 և Mercedes E320 մակնիշի 75 PX 075 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



