Վթար Մաշտոցի պողոտայում. կա 3 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 81 CO 081 և Mercedes E320 մակնիշի 75 PX 075 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



